Սույնով հավաստիացնում եմ, որ ծանոթացել եմ իմ վարկային զեկույցը ստանալուն (նաև առցանց) վերաբերող ՀՀ օրենսդրության և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ (ԱՔՌԱ) ներքին իրավական ակտերի պահանջներին, այդ թվում՝ իմ իրավունքներին և պարտականություններին, ԱՔՌԱ-ի կողմից սահմանված սակագներին և անվերապահորեն համաձայն եմ դրանց հետ: Միաժամանակ հավաստիացնում եմ, որ իմ ծածկագրով և գաղտնաբառով, միայն անձամբ եմ իրականացնելու ինքնահարցում առցանց ռեժիմով: Ցանկացած հարցում այդ ծածկագրով և գաղտնաբառով համարվում է կատարված իմ կողմից անձամբ: Ընդունում եմ, որ ԱՔՌԱ-ն չի կրում որևէ պատասխանատվություն ծածկագրի և գաղտնիության պահպանության, դրանց օգտագործման և կորստի համար: