Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
  • Վարկային զեկույց
  • ԱՔՌԱ Սքոր
  • SMS Ծառայություն
  • Մոնիթորինգ
  • Տեղեկատու
  • Հետադարձ կապ
Chania

Սպառողական վարկային զեկույց

Մանրամասն տեղեկություններ անհատի կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունների և դրանց մարումների վերաբերյալ:

Chania

Վարկային պատմության մոնիթորինգ

Վարկային պատմության փոփոխության վերաբեյալ տեղեկացում SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով:

Flower

SMS ծառայություններ

SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող տեղեկատվություն տվյալ պահին Հաճախորդի վարկային պատմության և ԱՔՌԱ սքորի վերաբերյալ:

Flower

ԱՔՌԱ սքոր

Վարկառուի կողմից վարկի վերադարձելիության ռիսկի թվային գնահատականը՝ հաշվարկված վարկային պատմության հիման վրա:

Previous Next

Վարկային զեկույցների տեսակներ

ՍՊ0 (հակիրճ)

Ներառված են՝
  • ընթացիկ ժամկետանց և դասակարգված վարկերի առկայության վերաբերյալ տեղեկություններ
  • վարկի ռիսկի դասը
  • ժամկետանց վարկի առկայությունը կամ բացակայությունը

ՍՊ1 (նկարագրող)

Ներառված են՝
  • ՍՊ0
  • կատարված հարցումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ

ՍՊ2 (ընդլայնված)

Ներառված են՝
  • ՍՊ1
  • ընթացիկ բոլոր վարկերի վերաբերյալ տեղեկություններ

ՍՊ3 (ամբողջական)

Ներառված են՝
  • ՍՊ2
  • նախկինում մարված բոլոր վարկերի վերաբերյալ տեղեկություններ

ԱՔՌԱ Սքոր

ԱՔՌԱ Սքոր

Ներառված են՝
  • ԱՔՌԱ նկարագրող սքոր՝ վարկառուի վարկային պատմության ներկա վիճակը
  • ԱՔՌԱ կանխատեսող սքոր՝ վարկառուի կանխատեսող վարկարժանությունն առաջիկա ժամանակահատվածի համար

SMS ծառայություններ

SMS ծառայություններ

Ներառված են՝
  • SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող տեղեկատվություն տվյալ պահին Հաճախորդի վարկային պատմության և ԱՔՌԱ սքորի վերաբերյալ:

Վարկային պատմության մոնիթորինգ

Մոնիթորինգ

Ներառված են՝
  • Վարկային պատմության փոփոխության վերաբեյալ տեղեկացում SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով:

Ի՞նչպիսի տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը:

Վարկային զեկույցը գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթուղթ է, որը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկություններ (վարկային պատմություն), որոնք օգնում են վարկատու կազմակերպություններին, ինչպես նաև տարաժամկետ վճարման սկզբունքով (՛՛ապառիկ՛՛) ապրանքներ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին արագ և առավելագույն հիմնավորված գնահատել գործընկերոջ և հաճախորդի/վարկառուի վարկարժանության/վճարունակության աստիճանը:

Տեղեկություններ, որոնք չեն նշվում վարկային զեկույցում:

Վարկային զեկույցում չեն նշվում անձի եկամուտը՝ բացառությամբ անձի միջին ամսական եկամուտի, առձեռն կատարած գործարքները, նրա քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին, uոցիալական վիճակին, նախնիներին, ռասայական, էթնիկ ծագմանը, մշակութային, կրոնական, փիլիսոփայական հայացքներին, ինչպես նաև առողջությանը վերաբերող տվյալներ: Վարկային բյուրոն չի ներառում վարկային զեկույցում՝
  • տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի (Աղբյուրի) անունը (անվանումը) և գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում ԱՔՌԱ-ի տվյալների բազայում.
  • անձի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:

Ի՞նչ է անհրաժեշտ վարկառուի վարկային զեկույցը ստանալու համար:

Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կամ նրա լիազորված անձը կարող է հարցում կատարել և ստանալ իր վարկային զեկույցը,եթե՝
  • տվյալ անձը կամ նրա լիազորված անձը վարկային բյուրոյին ներկայացնի փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան նույնականացնելու հարցում կատարող անձին, իսկ նրա լիազորված անձի կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում` նաև լիազորված անձին:
Այլ անձը վարկային տեղեկատվության սուբյեկտի (գործընկերոջ, հաճախորդի կամ վարկառուի) վարկային զեկույցը ստանալու համար պետք է
  • ունենա այդ տեղեկությունը ստանալու գործարար անհրաժեշտություն
  • վարկային բյուրոյի հետ կնքի ծառայությունների մատուցման պայմանագիր
  • ստանա վարկային տեղեկատվության սուբյեկտի գրավոր համաձայնությունը:

Ի՞նչ է վարկային պատմությունը և ինչ նպատակով է այն հարկավոր:

Վարկային պատմությունը դա վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ՛՛ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ՛՛ (''Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին՛՛ ՀՀ օրենք, հ.11): Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով (՛՛ապառիկ՛՛) ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:

Ո՞րտեղից և ի՞նչպես կարող եմ տեղեկանալ իմ վարկային պատմության մասին:

Վարկառուն կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից` ստանալով վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում և օգտվելով ՛՛Առցանց ինքնահարցում՛՛ ծառայությունից:

Ինչպե՞ս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը վարկային զեկույցում։

PDF փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունը ստուգելու համար անհրաժեշտ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) կայքից ներբեռնել և համակարգչի վրա տեղադրել Հանրային հավաստագրերը (ներբեռնման հղում), որից հետո համապատասխան PDF փաստաթուղթը բացել Adobe Acrobat Reader DC (ներբեռնման հղում) ծրագրի միջոցով։ Էլեկտրոնային թվային ստորագրության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ԷԿԵՆԳ-ի կայքից (հղում)։

Բացի ինձանից ո՞վ կարող է տեղեկանալ իմ վարկային պատմության մասին:

Համաձայն ''Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին՛՛ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթների, Ձեր վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ միայն Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում հետևյալ սուբյեկտները.
  • Ձեր մասով ունեն դրամական պահանջներ՝ օրինակ, տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորությունների տեսքով, կամ
  • հանդիսանում է Ձեր գործատուն:

Որո՞նք են վարկային պատմության ձևավորման աղբյուրները:

Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ-ի անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազայից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք ԱՔՌԱ-ին են տրամադրում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ(տվյալներ):

Ի՞նչպիսի ազդեցություն կարող է ունենալ իմ վարկային վատ պատմությունը հետագայում վարկ վերցնելիս:

Նախկինում դրսևորած վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար: Նման դրույթները մանրամասն ներկայացվում են վարկատու կազմակերպության (բանկ, վարկային կազմակերպություն) վարկային կամ ռիսկերի կառավարման քաղաքականություններում:

Ի՞նչպես կարող եմ ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից:

Գործնականում «վատ վարկային պատմությունից» ազատվելը նշանակում է ներկա պահին ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից պատրաստվող վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտտիվ չափանիշներով դասակագված) վարկեր: Խնդրահարույց վարկերի մասին տեղեկատվությունը չի արտացոլվում վարկային զեկույցում հետևյալ դեպքերում.
  • եթե խնդրահարույց վարկի (մարված կամ դուրս գրված) մասին տեղեկատվությունը չի թարմացվել վարկատուի կողմից հինգ տարուց ավել ժամանակահատվածում՝ սկսած ներկա պահից; կամ
  • եթե խնդրահարույց վարկը լիովին մարված է և վերջին վճարման պահից անցել է հինգ տարուց ավել ժամանակահատված; կամ
  • եթե խնդրահարույց վարկի պայմանագրով սահմանված վերջնական մարման ամսաթիվը ունի հինգ տարուց ավել վաղեմություն:

Ի՞նչքան ժամանակ է պահպանվում իմ վարկային պատմությունը:

Համաձայն''Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին՛՛ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի ՛՛վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն՛՛:

Ու՞ր դիմել եթե վարկային պատմությունը սխալ է կամ առկա է բողոք բյուրոյի հանդեպ:

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն ''Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին՛՛ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում: Ընդ որում, վարկառուն էլեկտրոնային եղանակով տեղեկացում կարող է ուղարկել, եթե վերջինս ֆիզիկական անձ է և վիճարկվող վարկային պատմությունը (զեկույցը) ստացել է առցանց եղանակով:

Ինչպե՞ս բարելավել վարկային ռիսկի թվային գնահատականը:

Վարկային ռիսկի թվային գնահատականը բարելավելու համար վարկառուն, մասնավորապես, կարող է.
  • նվազեցնել առկա վարկերի քանակը՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին,
  • նվազեցնել առկա վարկերի մնացորդները,
  • նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը, գումարը, ժամկետանց օրերը,
  • նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
  • ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների լիովին մարումը:

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀՀ, 0010, Երևան, Մ. Խորենացի 15 շենք, «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոն 9-րդ հարկ

Հաճախորդների սպասարկում (աշխատանքային օրերին)՝ 9:30-17։00

Սպասարկման բաժնի հեռախոսահամարներ` +374-10-522467

Էլ. փոստ՝ info@acra.am



Մոռացել եք գաղտնաբառը
Գրանցվել
Copyright © ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ 2004 - 2023 Երևան, Մ. Խորենացի փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ Հեռ` 010 522-467 Էլ-փոստ info@acra.am
×